Տեխնէ

Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել

IPhone-ի, iPad-ի և շատ այլ սարքերի կանխադրված որոնիչի գինը, ըստ երևույթին, բարձրացել է: Google-ի դեմ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հակամենաշնորհային գործի վերաբերյալ վերջերս հրապարակված դատական փաստաթղթերում ասվում է, որ տեխնոլոգիական հսկան 2022թ. վճարել է ավելի քան 20 միլիարդ դոլար՝ Apple-ի Safari բրաուզերում կանխադրված որոնիչի դերը ամրապնդելու համար:

Դա առնվազն 2 միլիարդ դոլարով ավել է, քան Google-ի կողմից Apple-ին վճարած գինը 2021 թվականին: Դատական փաստաթղթերի համաձայն՝ Google-ն այդ տարի Apple-ին վճարել է մոտ 18 միլիարդ դոլար՝ ամսական գերազանցելով 1 միլիարդ դոլարը: