Տեխնէ

Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է

Apple-ի սմարթֆոնների մատակարարումները Չինաստան այս տարվա առաջին եռամսյակում նվազել են 19%-ով, ինչը 2020 թվականից ի վեր ամենավատ ցուցանիշն է, քանի որ iPhone արտադրողը տուժել է պրեմիում հատվածում Huawei-ի նոր արտադրանքի թողարկումից․ վկայում են շուկայի տվյալները:

Apple-ի մասնաբաժինը սմարթֆոնների աշխարհի խոշորագույն շուկայում առաջին եռամսյակում նվազել է մինչև 15,7%՝ մեկ տարի առաջվա 19,7%-ից: Դա գրեթե հավասարեցրել է այն Huawei-ին, որի վաճառքը, ըստ Counterpoint հետազոտական ընկերության, աճել է 70%-ով: