Տեխնէ

Apple-ը Չինաստանի պահանջով App Store-ից հեռացրել է WhatsApp, Telegram և Threads հավելվածները

Ամերիկյան Apple ընկերությունը տեղական իշխանությունների պահանջով չինական App Store խանութից հեռացրել է WhatsApp և Telegram մեսենջերները, ինչպես նաև Threads սոցցանցը: Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը։

WhatsApp-ը և Threads-ը, ինչպես նաև Signal, Telegram և լայն հաղորդագրությունների հարթակները ուրբաթ օրը հեռացվել են չինական App Store-ից:
Apple ընկերությունը նշել է, որ պարտավոր է պահպանել այն երկրների օրենքները, որտեղ աշխատում է, նույնիսկ եթե համաձայն չէ դրանց հետ: Թիմ Կուկի կորպորացիայի տվյալներով՝ Չինաստանի իշխանությունները պահանջել են հեռացնել հավելվածները, այդ թվում՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։

Ինչպես նշում է Sensor Tower վերլուծական ընկերությունը, ընդհանուր առմամբ, վերջին տասը տարվա ընթացքում Չինաստանում ավելի քան 170 մլն անգամ ներբեռնվել են ամերիկյան ամենահայտնի հավելվածները: Արդյոք այս իրավիճակը կանդրադառնա ԱՄՆ-ում չինական TikTok տեսածառայության հնարավոր արգելափակման վրա, հայտնի չէ: