BYD-ն իր պրեմիում «Fang cheng bao» ապրանքանիշի ներքո ներկայացրել է երեք նոր մոդել, ներառյալ՝ երկու կոնցեպտ մեքենա․ էլեկտրական մեքենաների չինական հսկան մեծացնում է վաճառքը ավելի թանկ սենգմենտում:
Երեքշաբթի երեկոյան Bao 8 ամենագնացը, Super 3 կոնցեպտուալ քրոսովերը և Super 9 կոնցեպտուալ սպորտային մեքենան իրենց դեբյուտը կատարեցին ուղիղ եթերում: Ընկերությունը դրանք կներկայացնի Պեկինի ավտոսրահում, որը կմեկնարկի հաջորդ շաբաթվա վերջին։