Տեխնէ

ԱՄՆ-ն 6,6 մլրդ դոլար կներդի Արիզոնայում միկրոչիպերի արտադրության համար

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է 6,6 միլիարդ դոլար հատկացնել աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային չիպերի արտադրողին՝ օգնելու Արիզոնայում երեք գործարան կառուցել։ Դա նախագահ Ջո Բայդենի ջանքերի մի մասն է, որով ապահովվելու է ժամանակակից չիպերի անխափան մատակարարումը:

Սպիտակ տունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Taiwan Semiconductor Manufacturing Company-ի (TSMC) հետ համաձայնագիր է ստորագրել՝ միջոցներ տրամադրելու Ֆենիքսի արտադրական ձեռնարկությունների համար՝ ի լրումն մոտ 5 միլիարդ դոլար արժողությամբ կառավարական վարկերի: