Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Հորմոզգան նահանգ կատարած այցի շրջանակներում մեկնարկել է Սիրիկ քաղաքում «Իրան Հորմոզ» ատոմակայանի կառուցման արարողությունը:
Արարողությանը ներկա էր նաև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Իսլամին: Այս նախագիծը կիրականացվի ատոմային էներգիայի արտադրությունը մինչև 20․000 մեգավատ ավելացնելու նպատակով։