Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024

USD402

EUR430.69

RUB4.30

Երևան 7 ℃

Рус Eng

Neuralink ընկերությունն առաջին անգամ նեյրոչիպ է ներդրել մարդու ուղեղում

Տեխնէ

30 Հունվարի, 11:30

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի «Neuralink» նեյրոտեխնոլոգիական ընկերությունը հունվարի 28-ին առաջին անգամ նեյրոչիպ է ներդրել մարդու ուղեղում: Այն ստեղծված է մտքերի օգնությամբ գաջեթներ օգտագործելու համար։

«Երեկ առաջին մարդը ստացել է «Neuralink» իմպլանտը, վերականգնումը վիրահատությունից հետո լավ է ընթանում։ Առաջին օգտատերերը կդառնան այն մարդիկ, ովքեր կորցրել են իրենց վերջույթների վերահսկողությունը», - գրել է Մասկը Twitter-ում։ Նա անձնական բնույթի տեղեկություններ չի ներկայացրել նման չիպով առաջին մարդու մասին, թե արդյոք նա որևէ հիվանդություն ունի։

Մասկը հավելել է, որ «Neuralink»-ի առաջին արտադրանքը կոչվում է Telepathy (Տելեպատիա): Այն թույլ կտա մարդուն մտքի ուժով կառավարել հեռախոսն ու համակարգիչը։ «Neuralink»-ը  2023 թվականի սեպտեմբերին սկսել է կամավորների հավաքագրումը չիպերի փորձարկման համար: 

Փորձարկումների ընթացքում հիվանդներին ներդրել են նեյրոինտերֆեյս (BCI) ՝ միկրոչիպ՝ մտքի ուժով արտաքին սարքերը կառավարելու համար։ Հիվանդները հնարավորություն կունենան մտովի կառավարել համակարգչի մկնիկի կուրսորը կամ ստեղնաշարը։ Փորձարկման գործընթացը կտևի մոտ վեց տարի: Մինչ այդ չիպի հետազոտություններն անցկացվել են կենդանիների վրա։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում