Տեխնէ

Tesla-ն նոր մոդելի արտադրությունը կսկսի 2025թ. կեսերին

Tesla ընկերությունը վաճառողներին հայտնել է, որ ցանկանում է սկսել զանգվածային շուկայի համար նոր էլեկտրական մեքենայի արտադրություն, որի կոդային անունն է Redwood։ Այն շուկա կմտնի 2025 թվականի կեսերին և, ըստ շշուկների, կլինի կոմպակտ քրոսովեր դասում։

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը երկար ժամանակ է, ինչ զննում է երկրպագուների և ներդրողների նախասիրությունները՝ կապված մատչելի էլեկտրական մեքենաների և ինքնակառավարվող ռոբոտատաքսիների հետ, որոնք, ինչպես սպասվում է, կարտադրվեն ավելի էժան՝ նոր սերնդի էլեկտրական մեքենաների հարթակներում: