Տեխնէ

Արհեստական բանականությունը (AI) կարող է ազդել աշխարհի աշխատատեղերի 40%-ի վրա

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, արհեստական բանականության (AI) զարգացումը կարող է ազդել աշխարհի աշխատատեղերի գրեթե 40%-ի վրա, միտում, որը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի անհավասարության խորացման: 

ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիևան կոչ է արել կառավարություններին ստեղծել սոցիալական պաշտպանության համակարգեր և առաջարկել վերապատրաստման ծրագրեր ՝ արհեստական բանականության ազդեցությանը դիմակայելու համար: