Տեխնէ

2023թ. 10.000 գիտական հոդված է ետ կանչվել

Ըստ Nature ամսագրում հրապարակված վերլուծության՝ 2023թ․ ետ կանչված գիտական հոդվածների թիվը կտրուկ աճել է՝ հասնելով շուրջ 10.000-ի։
 
Վերանայումների մեծ մասը բաժին է ընկել Wiley հրատարակչության Լոնդոնի մասնաճյուղ Hindawi գիտական հրատարակչությանը պատկանող ամսագրերին։ Դրանք, հավանաբար, կեղծ հրապարակումներ են եղել։  Ընդհանուր առմամբ, վերջին 20 տարվա ընթացքում ամենից հաճախ ետ են կանչվել այն հոդվածները, որոնց հեղինակները Սաուդյան Արաբիայից, Պակիստանից, Ռուսաստանից, Չինաստանից և Եգիպտոսից էին: