Տեխնէ

Ford-ը 2024թ. 2 անգամ կկրճատի F-150 մեքենաների արտադրությունը

Ամերիկյան Ford Motor ավտոարտադրողը մտադիր է 2024 թվականին կրկնակի կրճատել F-150 Lightning էլեկտրաշարժիչով պիկապ բեռնատարների արտադրության ծրագրերը, հայտնում է Automotive News-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին փաստաթղթերը։

Հրատարակության տվյալներով՝ 2024 թվականին այս մեքենաների արտադրությունը Դիրբորնի գործարանում կկրճատվի շաբաթական մինչև 1600 հատով՝ նախկինում ծրագրված 3300–ի փոխարեն։