Ամերիկյան Ford Motor ավտոարտադրողը մտադիր է 2024 թվականին կրկնակի կրճատել F-150 Lightning էլեկտրաշարժիչով պիկապ բեռնատարների արտադրության ծրագրերը, հայտնում է Automotive News-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին փաստաթղթերը։
Հրատարակության տվյալներով՝ 2024 թվականին այս մեքենաների արտադրությունը Դիրբորնի գործարանում կկրճատվի շաբաթական մինչև 1600 հատով՝ նախկինում ծրագրված 3300–ի փոխարեն։