Տեխնէ

2023թ. ամենաշատ ներբեռնված 3 հավելվածները

1. Temu. օնլայն գնումների հարթակ
«Temu» օնլայն առևտրի հարթակը այս տարի մեծ աղմուկ բարձրացրեց՝ օգտատերերին առաջարկելով խիստ զեղչված և բարձր որակի իրեր՝ սկսած էլեկտրոնիկայից և տեխնոլոգիական պարագաներից մինչև հագուստ և կենցաղային իրեր: Ըստ MobiLoud-ի՝ բջջային հավելվածների ծրագրային ապահովման ընկերության, Temu-ն ԱՄՆ-ում ունի ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատեր:

2. CapCut. վիդեո խմբագիր
CapCut-ը վիդեո խմբագիր է, որն օգտատերերին օգնում է իրենց սմարթֆոններից ստեղծել վիդեո–բովանդակություն սոցիալական մեդիայի համար: CapCut-ը պատկանում է ByteDance-ին՝ TikTok-ի մայր ընկերությանը, և օգտատերերը կարող են կապել իրենց TikTok հաշիվը CapCut-ին՝ իրենց խմբագրված տեսանյութերը ուղղակիորեն իրենց TikTok հաշվում վերբեռնելու համար:

3. Max: Stream HBO, TV, & Movies
Max-ը, որը նախկինում հայտնի էր որպես HBO Max, սերիալների և ֆիլմերի դիտման հոսքային ծառայություն է, որը մեծ զարգացում ունեցավ: Warner Bros.-ը և Discovery-ն մայիսին միավորեցին ուժերը Max-ի ստեղծման համար, բայց սկզբում զարգացումը այնքան էլ հարթ ու դինամիկ չընթացավ: