Տեխնէ

Նոր՝ Xiaomi Mijia լազերային փորագրման մեքենա

Xiaomi ընկերությունը ներկայացրել է Xiaomi Mijia լազերային փորագրման մեքենան, որը դեկտեմբերի 20-27-ը նախնական պատվերի համար հասանելի կլինի Youpin հարթակում։ Դրա գինը կկազմի մոտ 195 դոլար։ 

Սարքն օգտագործում է Sharp լազերային աղբյուր՝ 450 նմ ալիքի երկարությամբ և 3 Վտ հզորությամբ, որը թույլ է տալիս փորագրել թղթի, կաշվի, կտավի, փայտի, պլաստիկի և այլ նյութերի վրա։