Rolls-Royce-ը բանակցություններ է վարում Ուկրաինայում մինի ատոմակայանի ստեղծման շուրջ։ Բրիտանական ընկերությունը փոքր մոդուլային ռեակտորներ է մշակում նոր և կոմերցիոն առումով չստուգված տեխնոլոգիայի հիման վրա․ նշում է The Daily Telegraph-ը:
Ուկրաինայում դրանք նախատեսվում է տեղադրել 2030 թվականից հետո՝ այն վայրերում, որտեղ այժմ գտնվում են ածխային էլեկտրակայանները։