Տեխնէ

Google-ը ներկայացրել է Gemini-ն՝ ChatGPT-ի մրցակցին

Google-ը պաշտոնապես հայտարարել է արհեստական ​​ինտելեկտի սեփական՝ Gemini համակարգի գործարկման մասին։ Ըստ Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայի, ով ներկայացրել է նախագիծը, Gemini 1.0-ն այս պահին ընկերության ամենահզոր և բազմակողմանի AI մոդելն է։

Տեխնոլոգիան ի սկզբանե ստեղծվել է որպես մուլտիմոդալ. այն կարող է ամփոփել, հասկանալ, համատեղել և գործել տարբեր տեսակի տեղեկատվության հետ՝ ներառյալ տեքստ, ծածկագիր, աուդիո, ֆոտո և վիդեո: