Տեխնէ

Էլեկտրական մեքենաներն արագացնում են նավթային դարաշրջանի ավարտը

Ըստ ոլորտի փորձագետների՝ վերջին տարիներին էլեկտրամոբիլների վաճառքի աճը ստիպել է արագացնել կանխատեսումները, թե երբ կհասնի նավթի համաշխարհային գերակայության վերջը։ Հանրային սուբսիդիաները և բարելավված տեխնոլոգիան օգնում են սպառողներին՝ հաղթահարել մարտկոցով աշխատող մեքենաների աչք ծակող գները:

Տրանսպորտը պատասխանատու է նավթի համաշխարհային պահանջարկի մոտ 60%-ի համար, ընդ որում՝ միայն ԱՄՆ-ին բաժին է ընկնում մոտ 10%-ը: Այդ մասնաբաժինը պետք է իջնի, քանի որ մասնագետներն ակնկալում են, որ մինչև 2030թ․ էլեկտրամեքենաները կվերացնեն օրական մոտ 5 միլիոն բարել նավթի համաշխարհային պահանջարկը: