Xiaomi-ն և 8H դիզայներական ստուդիան ներկայացրել են նոր էլեկտրական մահճակալ, որը կոչվում է Find Smart Electric:
Մահճակալը հագեցած է ութ տարբեր ռեժիմներով, այդ թվում՝ խռմփոցի դեմ, ընթերցանության, յոգայի և հեռուստադիտման։ Ընտրված ռեժիմը ազդում է մահճակալի երկու կեսերի դիրքի վրա, մինչդեռ օգտագործողը կարող է կարգավորել թեքության անկյունները՝ մեջքի համար մինչև 60° և ոտքերի համար 40°–ով:
Մահճակալը կառավարվում և կարգավորվում է բջջային հավելվածի միջոցով: Կա նաև ձայնային կառավարման աջակցություն Xiao Ai-ի միջոցով: Օգտագործողի հարմարության համար հասանելի է նաև հեռակառավարման վահանակ: