Արհեստական ինտելեկտի օգտագործումը տարբեր ոլորտներում կարող է մարդկությանը թույլ տալ անցնել եռօրյա աշխատանքային շաբաթվա: Այսպես է կարծում Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ զարգացումը սպառնում է նաև աշխատատեղերի կրճատմանը, Գեյթսն ասել է, որ կարող է գալ մի պահ, երբ մարդիկ ստիպված չեն լինի շատ աշխատել:
Նրա կարծիքով, ի վերջո, մենք կհայտնվենք մի հասարակությում, որտեղ ստիպված կլինենք աշխատել շաբաթական ընդամենը երեք օր: «Դա, հավանաբար, լավ է», - ավելացրել է գործարարը: