Տեխնէ

OpenAI-ի նախկին տնօրեն Սեմ Ալտմանը կարող է վերադառնալ ընկերություն

CNBC-ին և Bloomberg TV-ին տված հարցազրույցում Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան ակնարկել է այն հավանականության մասին, որ Սեմ Ալտմանը, որն ուրբաթ օրը AI ստարտափի տնօրենների խորհրդի կողմից հեռացվել էր OpenAI-ի գործադիր տնօրենի պաշտոնից, կարող է որոշակի կարգավիճակով վերադառնալ OpenAI:

Դա՝ չնայած այն հանգամանքին, որ Ալտմանը հայտարարել էր, որ OpenAI-ի նախկին նախագահ Գրեգ Բրոքմանի և OpenAI-ի մի քանի նախկին հետազոտողների հետ մտադիր է միանալ Microsoft-ի նորաստեղծ AI հետազոտական թիմին: