Xiaomi-ն, որ առավել հայտնի է իր առաջատար Android բյուջետային սմարթֆոններով, և որին զուգահեռ արտադրում է ապրանքների լայն տեսականի՝ սկսած սմարթֆոնների պարագաներից մինչև խելացի տան ապրանքներ, այժմ մուտք է գործում մեքենաշինություն: Xiaomi-ն իր հայացքն ուղղում է Չինաստանի էլեկտրական մեքենաների շուկային և արագորեն շարժվում դեպի իր առաջին արտադրանքը՝ Xiaomi SU7 ավտոմեքենան:
25․500 եվրո առաջարկվող մեկնարկային գնով այն պատրաստ է մրցակցել Չինաստանի էլեկտրոնային շուկայում առկա Tesla Model 3-ի և BYD Seal-ի նման հայտնի խաղացողների հետ: Այն արտադրվելու է չինական խոշորագույն ավտոարտադրողներից մեկի՝ BAIC-ի հետ համագործակցությամբ։ Մեքենան մեկ լիցքավորմամբ(մոտ 60 կվ) կընթանա մինչև 400 կմ։