Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն նվազեցրել է ԱՄՆ-ում համեմատաբար բյուջետային Model 3-ի և Model Y-ի գները․ ասվում է ընկերության կայքում:
Model 3 սեդանի տարբերակի արժեքը 40,2 հազար դոլարից իջեցվել է մինչև 39 հազար դոլար, երկարաժամկետ տարբերակի արժեքը՝ 47,2 հազար դոլարից մինչև 46 հազար դոլար, արագ արագացումով և առավելագույն արագությամբ առաջադեմ Model 3 Performance-ը՝ 51 հազար դոլար՝ 53,2 հազարի փոխարեն:
Model Y Long Range քրոսովերը 50,5 հազարից էժանացել է մինչև 48,5 հազար դոլար, Model Y Performance-ը՝ 54,5 հազարից մինչև 52,5 հազար դոլար: