Անցյալ շաբաթ Xiaomi-ն ներկայացրեց Redmi Note 13 սերիայի սմարթֆոնները, որոնք ներառում էին 3 մոդել՝ բյուջետային Note 13, միջին դասի Pro և ենթաֆլագման Pro+: Այսօր դրանք պաշտոնապես վաճառքի են հանվել Չինաստանում։
Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Note 13 Pro+-ը: 250 դոլարից մի փոքր ավելի արժեք ունեցող սմարթֆոնն առաջարկում է հիանալի OLED էկրան և 200 մեգապիքսել տեսախցիկ, իսկ ապարատային հզորությամբ այն գերազանցում է որոշ բյուջետային առաջատար սմարթֆոններին: