Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023

USD400.39

EUR428.83

RUB4.24

Երևան 7 ℃

Рус Eng

ChatGPT-ն այժմ կարող է տեղեկատվություն փնտրել առանց սահմանափակումների

Տեխնէ

1 Հոկտեմբերի, 13:48

ChatGPT-ն այժմ կարող է իրական ժամանակում փնտրել և վերլուծել տեղեկատվությունը ոչ միայն տվյալների բազայից, այլև ողջ ինտերնետից․ ասել է OpenAI-ի ծրագրավորողը: Նախկինում նեյրոնային ցանցը սահմանափակված էր  մինչև 2021թ․ սեպտեմբերն ունեցած տվյալների քանակով:

Գործառույթը կոչվում է Browse with Bing. այն օգտագործելու համար անհրաժեշտ է այն միացնել կարգավորումներում: ChatGPT-ն կուսումնասիրի երրորդ կողմի կայքերից ստացված տեղեկությունները՝ օգտագործելով Bing որոնողական համակարգը և կպատասխանի աղբյուրների հղումներով: Առայժմ այս «հնարքը» հասանելի է Plus (ամսական 19,99 դոլար) և Enterprise բաժանորդագրություն ունեցող օգտատերերին, սակայն ժամանակի ընթացքում հասանելիությունը կբացվի բոլորի համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում