Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իլոն Մասկին առաջարկել է Թուրքիայում բացել Tesla-ի 7-րդ գործարանը։
Թուրքիայի նախագահը SpaceX-ի հիմնադրին նաև հրավիրել է TECNOTEST փառատոնին, հայտնում է Թուրքիայի նախագահին կից հանրային գործերի վարչությունը:
Էրդողանը Մասկին պատմել է Թուրքիայի թվայնացման հայեցակարգի և արհեստական ինտելեկտի ոլորտում ազգային ռազմավարության մասին: