Տեխնէ

Tesla-ն իջեցրել է մեքենաների գները Չինաստանում

Tesla-ն իջեցրել է չինական շուկայի համար պատրաստված մոդելների գները՝ դրա ավելի մեծ հատվածը գրավելու և տեղական ապրանքանիշերը դուրս մղելու համար: Այս մասին հայտնում է բրիտանական «Financial Times» թերթը։

Ընկերությունը շաբաթվա սկզբին նվազեցրել է էլեկտրական մեքենաների տարբեր մոդելների գները, մասնավորապես, 6,9%-ով՝ պրեմիում S և X մոդելների հատվածում։