Տեխնէ

Մասկը պատմել է, թե ինչու է Twitter-ը միայն վնասներ կրում

Twitter ընկերությունը շարունակում է վնասներ կրել գովազդից ստացվող եկամուտների անկման և պարտքային մեծ ծանրաբեռնվածության պատճառով:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ընկերության սեփականատեր Իլոն Մասկը։  Այս կերպ նա արձագանքել է օգտատերերից մեկի առաջարկին ՝ ավելի շահավետ պայմաններ ստեղծել սոցցանցի օգտագործման համար։ 

«Մենք շարունակում ենք բացասական դրամական միջոցների հոսք ունենալ գովազդային եկամուտների մոտ 50% անկման և պարտքի մեծ բեռի պատճառով: Մենք պետք է հասնենք դրական դրամական հոսքերի, նախքան  կկարողանանք մեզ որեւէ շքեղություն թույլ տալ»,-ասել է Մասկը: