Ավտոարտադրող Toyota Motor-ը նախատեսում է մինչև 2027 թվականը էլեկտրական մեքենաների համար ներդնել նորագույն պինդ մարտկոցներ:
Ավտոընկերությունը հայտնել է, որ նման մարտկոցներով էլեկտրական մեքենաները առնվազն 1000 կմ-ը կկարողանան հաղթահարել մեկ լիցքավորումով, որը կպահանջի 10 րոպեից քիչ։ Միաժամանակ, ընկերությունում ընդգծել են, որ ձգտելու են այդ ցուցանիշը հասցնել 1200 կմ, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ մինչև 1500 կմ։