Ռուսաստանի իշխանություններն իրենց առջև չափազանց հավակնոտ նպատակ են դրել՝ մինչև 2030թ․ վերջ եռապատկել հեղուկ գազի (ДТП) արտահանումը։ Այդ նպատակին հասնելը չափազանց խնդրահարույց կլինի, քանի որ Ռուսաստանը գազի հեղուկացման համապատասխան տեխնոլոգիաներ չունի, և երկրի ներսում բոլոր ընթացիկ նախագծերը ստեղծվել են ռուսական շուկան լքած արևմտյան ընկերությունների միջնորդությամբ։
Հետևաբար, Ռուսաստանը ոչ թե պետք է ավելացնի արտադրությունը, այլ փաստացի զրոյից ստեղծի անհրաժեշտ տեխնոլոգիաները, և այդ ամենն՝ արևմտյան երկրների տեխնոլոգիական շրջափակման պայմաններում։