Տեխնէ

BMW-ն 83%-ով ավելացրել է էլեկտրական մեքենաների վաճառքը

Գերմանական «Bayerische Motoren Werke»  (BMW) ավտոարտադրողը հունվար-մարտ ամիսներին վաճառել է 64.647 էլեկտրական մեքենա, ինչը 83%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։ 
Ցուցանիշը ներառում է BMW, Mini և Rolls-Royce ապրանքանիշերը։ BMW մակնիշի էլեկտրամեքենաների վաճառքն ավելացել է ավելի քան երկու անգամ (112%-ով)՝ հասնելով 55979-ի։