Ճապոնական առաջատար ավտոմոբիլային Toyota Motors կոնցեռնը մտադիր է մինչև 2026թ․ մշակել էլեկտրամեքենաների 10 նոր մոդել։ Այս մասին ուրբաթ օրը Տոկիոյում կայացած ասուլիսում հայտարարել է ընկերության փոխնախագահ Հիրոկի Նակաջիման։
Toyota-ն ներկայացրել է մինչև 2026թ․ հաջորդ սերնդի էլեկտրական մեքենա մշակելու պլանները: Բացի այդ, ընկերությունը նպատակ է դրել մինչև 2030թ․ Եվրոպայում վաճառել միայն էլեկտրական և հիբրիդային մեքենաներ։ Չինաստանում ցանկանում է նման ցուցանիշների հասնել մինչև 2035թ․։