Տեխնէ

Ռուսաստանում Volkswagen գործարանը կարող է սկսել չինական Chery արտադրել

Ռուսաստանի «Volkswagen»-ի գործարանում՝ դրա վաճառքից հետո, կարող է սկսվել չինական «Chery» ավտոմեքենաների արտադրությունը։ Այդ մասին գրում է Коммерсантъ թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի զրուցակիցները հայտնել են, որ «Hyundai»-ի և «Volkswagen»-ի ռուսական ակտիվների վաճառքի գործարքները գրեթե ավարտված են և ներառված են օտարերկրյա ներդրումների կառավարական հանձնաժողովի հաջորդ նիստերի օրակարգում։