Եվրամիությունում բենզինով կամ դիզելային վառելիքով լիցքավորվող նոր մեքենաների արտադրությունն ու գրանցումը հնարավոր չի լինի 2035 թվականից։ Համապատասխան արգելքն ընդունվել է ԵՄ նախարարների խորհրդի կողմից երեքշաբթի օրը՝ մարտի 28-ին, Բրյուսելում։ Գերմանիան, մի քանի շաբաթ տևած խորհրդակցություններից հետո, համաձայնել է աջակցել այս նախաձեռնությանը։
Միևնույն ժամանակ, Բեռլինը պնդել է բացառության կարգով թույլատրել ածխածնային-չեզոք սինթետիկ վառելիքով տրանսպորտային միջոցները։