Թուրքիան ցույց է տվել նոր՝ Bayraktar TB3 հարվածային անօդաչու թռչող սարքը։ TB2-ի համեմատությամբ այն կունենա ավելի մեծ չափսեր, ռազմամթերի ավելի մեծ քաշ և ծանրաբեռնվածություն, կկարողանա օդում անցկացնել մինչև 50 ժամ։ Այն ներառում է նաև ծալովի թևեր, որոնք թույլ կտան այն տեղադրել թռիչքի համար հագեցած նավերի վրա:
Նոր Bayraktar TB-3 անօդաչու թռչող սարքը իրականում կկարողանա օդում մնալ երկու անգամ ավելի երկար, քան իր նախորդները՝ 26-ի փոխարեն մինչև 50 ժամ: Սարքի մշակմանը մասնակցել են նաև ադրբեջանցի մասնագետներ։ «Այս անօդաչու թռչող սարքերը կարող են օգտագործվել ոչ միայն մարտի դաշտում, այլ և հրդեհների շիջման և երկրաշարժերի հետևանքների վերացման գործում», - հայտնել է Սելջուկ Բայրաքթարը։