Տեխնէ

TikTok-ը «բաժանվել է» Չինաստանի մայր ընկերությունից

«TikTok»-ի ղեկավարները քննարկում են չինական «ByteDance» մայր ընկերությունից հնարավոր տարանջատումը՝ ազգային անվտանգության ռիսկերի վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունների պատճառով: Այդ մասին գրում է «Bloomberg»-ը։

«TikTok»-ի բաժանումը «ByteDance»-ից համարվում է վերջին միջոց, և այն պետք է ձեռնարկվի միայն այն դեպքում, եթե ներկայիս քայլերը չեն գոհացնում ԱՄՆ իշխանություններին։ ԱՄՆ-ին վստահեցնելու համար, որ վտանգ չկա, «TikTok»-ը համաձայնել է անցնել օտարերկրյա ներդրումների կոմիտեի ստուգումները և ենթարկվել ԱՄՆ-ում գործող «Oracle Corp․» քննությանն ու վերլուծությանը: