Տեխնէ

Ավելի խելացի ու ավելի արագ. ի՞նչ է հայտնի Chat GPT 4-ի մասին

OpenAI ընկերությունը ներկայացրել է արհեստական բանականությամբ աշխատող բնական լեզվի մշակման նոր սերնդի ալգորիթմ՝ GPT-4: Այն արդեն ինտեգրված է ChatGPT-ի համակարգում։ Այդ մասին հայտնել է «techcrunch» հարթակը։ 

 

Հարթակի տվյալներով՝ նոր մոդելը կարող է արձագանքել պատկերներին՝ օրինակ, առաջարկելով բաղադրատոմսեր՝ հիմնված բաղադրիչների լուսանկարների վրա, ինչպես նաև ստեղծել ենթագրեր և նկարագրություններ: Այն կարող է նաև մշակել մինչև 25.000 բառ, ինչը մոտ ութ անգամ մեծ է ChatGPT-ից: Ամենատարածված հարցումները ներառում են այնպիսի հրահանգներ, ինչպիսիք են երգ, բանաստեղծություն գրելը, մարկետինգային տեքստեր կազմելը, համակարգչային ծածկագիր սարքելն ու օգնելը տնային աշխատանքներում:

 

GPT-4-ի ամենահետաքրքիր կողմերից մեկը պատկերները, ինչպես նաև տեքստը հասկանալու կարողությունն է: Նեյրոցանցի նոր տարբերակը կարող է հասկանալ, թե ինչ է ցուցադրված լուսանկարում, գծապատկերում, գծագրում կամ այլ պատկերում, և այդ տվյալները հաշվի առնել խնդիր լուծելիս։