Թայվանական «Foxconn» ընկերությունը, որը Apple կորպորացիայի գործընկերն է, որոշել է Բանգալոր քաղաքում (Կարնատակի նահանգ, Հնդկաստան) «Iphone» սմարթֆոնների համար բաղադրիչների արտադրության գործարան կառուցել: Այս մասին հայտնել է «Bloomberg» գործակալությունը։
Գործարանի կառուցումը, ինչպես պնդում է Bloomberg-ը, ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիաների ռազմավարության մի մասն է՝ Չինաստանից արտադրությունը հարևան երկրներ, առաջին հերթին Վիետնամ և Հնդկաստան տեղափոխելու համար՝ կապված աշխարհաքաղաքական իրավիճակի և Չինաստանում համաճարակային սահմանափակումների պատճառով մատակարարման շղթաների խախտման հետ: