Հինգշաբթի, 30 Մարտի 2023

USD385.56

EUR413.50

RUB4.86

Երևան 10 ℃

Рус Eng

Ուկրաինայի ատոմակայանները. ո՞րն է անցել ռուսական վերահսկողության

Տեխնէ

28 Փետրվարի, 21:05

Ուկրաինայում սրվող ռազմական գործողությունների համատեքստում ավելի ու ավելի է կարևորվում միջուկային անվտանգության խնդիրը՝ նկատի ունենալով, որ պատերազմական գոտում կան մի շարք ատոմակայաններ, իսկ պատերազմի կողմերից մեկը ատոմային հսկա կարողություններ ունեցող պետություն է։ Radar Armenia-ն ներկայացնում է Ուկրաինայի ատոմակայանները, դրանց բնութագրերը, ներկայիս իրավիճակն ու պատերազմի հետևանքները։

Ուկրաինայի տարածքում կա 9 ատոմակայան, որոնցից գործում է 4-ը՝ ընդհանուր 15 ատոմային ռեակտորներով։ Չեռնիգովի ատոմակայանը կառուցման ընթացքում է, Չեռնոբիլինը՝ վթարված, իսկ մյուս 3-ը՝ Խարկովի, Օդեսայի և Ղրիմի ատոմակայանները, անավարտ են։ 

  • Զապորոժիեի ատոմակայան՝ 6 ռեակտոր
  • Ռիվնեի ատոմակայան՝ 4 ռեակտոր
  • «Հարավային Ուկրաինա» ատոմակայան՝ 3 ռեակտոր
  • Խմելնիցկիի ատոմակայան՝ 2 ռեակտոր

 

1. Զապորոժիեի ատոմակայան

  • Ամենամեծն է Եվրոպայում և հզորությամբ 5-րդը՝ աշխարհում։
  • Էներգոդար քաղաքի մոտ է՝ Դնեպր գետի Կախովկա ջրամբարի ափին։
  • Հզորությունը՝ 6հզ մեգավատ։ Համեմատության համար՝ Մեծամորի 3 ռեակտորների հզորությունը 1375 մեգավատ է։
  • Կառուցումն սկսվել է 1972թ., իսկ առաջին ռեակտորը շահագործման է հանձնվել 1984թ.։
  • 2022թ. փետրվարի ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ 

2. Ռիվնեի ատոմակայան

  • Վայրը՝ Վարաշ քաղաք, Ռիվնեի շրջան։
  • Հզորությունը՝ 2728 մեգավատ։
  • Կառուցումն սկսվել է 1972թ., իսկ առաջին ռեակտորը գործարկվել 1980թ.։
  • 2019թ. հրդեհ բռնկվեց ատոմակայանի տարածքում, ռեակտորները անջատվեցին, ըստ իշխանությունների՝ ռադիացիայի վտանգ չի եղել, իսկ հետագայում ռեակտորը վերագործարկվել է։
  • Պատկանում է «Էներգոատոմ» ընկերությանը։

3. «Հարավային Ուկրաինա» ատոմակայան

  • Վայրը՝ Միկոլայիվի շրջան, Հարավային Բուգ գետի ափին։
  • Հզորությունը՝ 3000 մեգավատ։
  • Կառուցումը սկսվել է 1976թ., առաջին ռեակտորը գործարկվել 1982թ.։
  • Հոսանքի խնդիրների պատճառով 2020թ. երրորդ էներգոբլոկը անջատվել է, ռադիացիայի ռիսկ չի եղել, ռեակտորը վերագործարկվել է։
  • Պատկանում է «Էներգոատոմ» ընկերությանը։

4. «Խմելնիցկի» ատոմակայան

  • Վայրը՝ Խմելնիցկիի շրջան։
  • Հզորությունը՝ 2000 մեգավատ։
  • Կառուցումը սկսվել է 1982թ.-ին, առաջին ռեակտորը հանձնվել՝ 2004թ.-ին։
  • Պատկանում է «Էներգոատոմ» ընկերությանը։ 
Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում