Տեխնէ

Zoom-ը կրճատում է աշխատակիցների 15%-ին

Վիդեոկոնֆերանսի «Zoom» ծառայությունը հայտարարել է իր աշխատակիցների հաստիքները 15%-ով կրճատելու պլանների մասին։ Այդ մասին հայտնել Է «Zoom Video Communications» ընկերության մամուլի ծառայությունն իր կայքում:

Վերջին մեկ տարվա ընթացքում «Nasdaq» բորսայում «Zoom Video Communications»-ի գնանշումները մեկ բաժնետոմսի դիմաց 142 դոլարից նվազել են մինչեւ 84 դոլար:

Բիզնեսի և տնտեսագիտության ԱՄՆ ազգային ասոցիացիայի տվյալների համաձայն՝ ամերիկյան ընկերությունների մոտ 20%-ը կարող է կրճատել աշխատողների թիվը տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով: