Տեխնէ

2022թ. Toyota-ն ավելացրել է իր վաճառքները

Ճապոնական «Toyota« ավտոկոնցեռնը և նրա դուստր «Daihatsu» և «Hino» ընկերությունները 2022 թվականին ամբողջ աշխարհում վաճառել են 10,48 մլն ավտոմեքենա՝ 0,1%-ով պակաս, քան մեկ տարի առաջ։ Այս մասին ասվում է երկուշաբթի օրը կորպորացիայի տարածած զեկույցում։

Այսպիսով, «Toyota»-ն երրորդ տարին անընդմեջ այս ցուցանիշով առաջ է անցնում իր գլխավոր մրցակցից՝ գերմանական «Volkswagen» ավտոկոնցեռնից, որը 2022 թվականի 12 ամսվա ընթացքում ամբողջ աշխարհում իրացրել է ընդամենը 8,26 մլն ավտոմեքենա։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում։