Տեխնէ

Իսրայելը ցանկանում է ԱՄՆ-ից 25 F-15EX կործանիչներ գնել

Ըստ իսրայելական մամուլի՝ երկրի ՊՆ-ն պաշտոնապես ԱՄՆ-ից խնդրել է 4++ սերնդի 25 Boeing F-15EX կործանիչ, իսկ Իսրայելի ռազմաօդային ուժերն արդեն ցանկություն են հայտնում կրկնապատկել այդ թիվը։

Հաղորդվում է, որ անցյալ շաբաթ Իսրայելի կառավարությունը պաշտոնական խնդրանք է ուղարկել ԱՄՆ կառավարությանը՝ կործանիչներ ձեռք բերելու համար: Իսրայելը նաև ցանկանում է արդիականացնել իր 25 F-15I կործանիչները մինչև -IEX տարբերակի և օգտվել Lockheed Martin F-35I Adir կործանիչների ընդհանուր թիվը 25-ով ավելացնելու տարբերակից:

Ամենաշուտը 2028 թվականին Իսրայելը կարող է ստանալ առաջին F-15EX-ները, եթե գործարքը հաստատվի, սակայն Իսրայելի կառավարությունը ցանկություն է հայտնել ավելի շուտ դրանք ստանալ:

Հետևեք մեզ Telegram-ում։