Rolls-Royce-ը հայտարարել է 2022թ. ռեկորդային վաճառքների մասին
Տեխնէ
10 Հունվարի, 10:22
«Rolls-Royce Motor Cars» ընկերության կողմից 2022 թվականին վաճառված պրեմիում դասի ավտոմեքենաների թիվը հասել է պատմության ընթացքում առավելագույն՝ 6 հզ.-ի։ Այս մասին երկուշաբթի հայտարարել Է ընկերության գործադիր տնօրեն Տորստեն Մյուլլեր-Օտվոսը։
2021 թվականի համեմատ մատակարարումներն աճել են 8%-ով։ Հիմնական շուկաներն են ԱՄՆ-ն, Եվրոպան և Չինաստանը։
Հետևեք մեզ Telegram-ում