Չինական Baidu ինտերնետ-կորպորացիան հայտարարել է Ուհանում երեկոյան ժամերին ռոբոտ-տաքսու առաջին ծառայության գործարկման մասին: Այս մասին երեքշաբթի հայտնել է «Xinhua» գործակալությունը։
Ինքնակառավարվող մեքենաները կաշխատեն մինչև ժամը 23:00: Նախկինում Baidu կորպորացիայի Apollo Go ընկերությունը ռոբոտ-տաքսու ծառայություններ էր մատուցում միայն ցերեկը։
Ուհանը դարձել Է Չինաստանի հինգերորդ քաղաքը, որտեղ հայտնվել են ինքնակառավարվող տաքսիներ։ Նախկինում Baidu-ն ցերեկային ծառայություն էր գործարկել Պեկինում, Շանհայում, Գուանչժոուում և Շենժենում: