Տեխնէ

Գիտնականները բացահայտել են գորտերի թափանցիկության գաղտնիքները

Հարավային և Կենտրոնական Ամերիկայում հայտնաբերված որոշ գորտեր ունեն իրենց թափանցիկ տեսքը «միացնելու» և «անջատելու» հազվագյուտ ունակություն։ Այդ մասին հետազոտողները հայտնել են «Science» ամսագրում:

Օրվա ընթացքում այս գորտերը քնում են՝ կախված ծառերի տերևների տակ։ Նրանց նրբագեղ, կանաչավուն-թափանցիկ ձևերը ստվեր չեն գցում, ինչը նրանց գրեթե անտեսանելի է դարձնում թռչունների և այլ գիշատիչների համար: Գորտերի այդ տեսակը կոչվում է հյուսիսային ապակե գորտ։

Երբ ապակե գորտերը արթնանում են և ցատկում՝ փնտրելով միջատներ և զուգընկերներ, նրանք ստանում են անթափանց կարմրավուն շագանակագույն գույն: