Տեխնէ

2023թ. կմեկնարկի էլեկտրական Lada e-Largus-ի արտադրությունը

Lada E-Largus էլեկտրամոբիլների նախատիպերը սկսել են ճանապարհային և լաբորատոր փորձարկումների ցիկլը։ Դրանց փորձնական արտադրությունը կսկսվի Lada ընկերության Իժևսկի գործարանում՝ 2023 թվականի վերջին։ «Մեքենաները կթողարկվեն ուղևորատար և կոմերցիոն ֆուրգոնի տարբերակով»,-հայտնում է ԱվտոՎԱԶ ընկերությունը: