Տեխնէ

2022թ. ամենաոճային 3 էլեկտրամեքենաները

Radar Armenia-ն ձեզ է ներկայացնում անցնող՝ 2022թ. լավագույն էլեկտրական մեքենաների թոփ 7-ը։ Ցանկում կան իտալական, գերմանական, ճապոնական ու ամերիկյան մեքենաներ։ Ներկայացված են սովորական առօրյա դասից մինչև գերարագ և գերթանկարժեք մեքենաներ։

 

Honda E

Նոր Honda E-ն կփորձի մրցակցել շուկայի առաջատարի՝ Tesla-ի հետ։ Մեքենան չափերով համադրելի է Fiat 500-ի հետ, այն ավելի լայն է, քան Honda Jazz-ը, բայց իրականում ավելի նեղ, եթե հաշվի առնենք, որ չունի թևային հայելիներ: Honda E-ին համարվում է քաղաքային դասի մեքենա: Մեկ լիցքավորմամբ այն կընթանա 220 կմ, որը շատ չէ, բայց փոխարենը ունի հզոր պտտող մոմենտ և ընթացային արագություն։

Fiat 500 Electric

1957թ. արտադրության վերաթողարկումը՝ Fiat 50-ը, գեղեցկության և հզորության մարմնացում է։ Հզոր, կոմպակտ ու գեղեցիկ․ ահա իտալական Fiat-ի առաջարկը։ Ընթացքը մեկ լիցքավորմամբ՝ 235 կմ։ Fast Charge համակարգի շնորհիվ 25 ր լիցքավորմամբ այն ընթանում է մինչև 180 կմ։

Ford Mustang Mach-E

Ford-ի առաջին ամբողջական էլեկտրամեքենան է։ Այն կառուցվել է բոլորովին նոր հարթակի վրա՝ հասանելի 75 կամ 98 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցով։ Ունի առաջնաքարշակ և լիաքարշակ տարբերակներ։ Մեկ լիցքավորմամբ ընթացքի հեռավորությունը մինչև 600 կմ է։ Այս գերհզոր համադրությունը մեքենան դարձնում է ամենաերկար հեռավորությունն անցնող էլեկտրամեքենաներից մեկը: