ԱՄՆ-ում արտադրվել է 747 սերիայի վերջին Boeing ինքնաթիռը, որով ավարտվում է Boeing-ի լեգենդար «Ջամբո Ջեթ»-ի՝ 747 սերիայի արտադրության 50-ամյա պատմությունը։
Այս ընթացքում արտադրվել է 1574 ինքնաթիռ։ Վերջին Boeing 747-8F-ը կուղևորվի Atlas Air ընկերության տորմիղ: Ընկերությունն այն կստանա 2023 թվականի սկզբին։
Արտերկրում Boeing 747 ինքնաթիռները հաճախ անվանում են «Queen of the skies» (անգլերենից թարգմանաբար՝ երկնքի թագուհի):