Մասկը հայտնել է, թե երբ կթողարկի իր սմարթֆոնը
Տեխնէ
26 Նոյեմբերի 2022, 17:15
Միլիարդատեր, Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը գրել է, թե երբ կստեղծի իր սեփական սմարթֆոնը։ Նա այդ քայլին կգնա, եթե իր սոցիալական ցանցը (Twitter) հեռացվի հավելվածների հիմնական խանութներից: Միաժամանակ Մասկը հույս է հայտնել, որ iPhone-ն ու Google-ը չեն գնա դրան։
«Եթե այլ ելք չմնա, ես այլընտրանքային հեռախոս կթողարկեմ»,- գրել է Մասկը Twitter-ի իր էջում։
Հետևեք մեզ Telegram-ում