Տեխնէ

Toyota-ն ներկայացրել է նոր հիբրիդ Prius-ը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Toyota-ի նոր էլեկտրական Prius հիբրիդը լինելու է ավելի հզոր, ավելի արագ ու ավելի երկարագնաց: Հինգերորդ սերնդի Prius հիբրիդային մոդելները վաճառքի կհանվեն այս ձմռան սկզբում՝ Ճապոնիայում, իսկ հաջորդ տարի՝ ԱՄՆ շուկայում։ Գները դեռ չեն հայտարարվել: 

Ըստ Toyota ընկերության՝ նոր Prius-ը գնորդներին կգրավի ոչ միայն վառելիքի ցածր սպառմամբ, այլև դիզայնով:

Toyota-ն Prius-ն անվանում է այդ դասի ամենաարդյունավետ հիբրիդը: Բազային տարբերակը կպահպանի 1.8 բենզինային շարժիչը, սակայն համակարգի առավելագույն հզորությունը 122-ից հասցվել է 140 ձիաուժի: Առաջին անգամ կներկայացվի նոր հիբրիդը՝ 2Լ տուրբո շարժիչով, որի հզորությունը հասնում է 193 ձիաուժի։