Apple-ը պետք է համապատասխանի ԵՄ օրենքին, ըստ որի՝ էլեկտրոնային սարքերն ունեն լիցքավորման ընդհանուր ստանդարտ, որը հայտնի է որպես USB-C։ Լուրը հաստատել է «Apple» ընկերության մարկետինգի ղեկավարը:
«Մենք պետք է համապատասխանենք օրենքին»,- երեքշաբթի օրը «Wall Street Journal Tech Live» կոնֆերանսի ժամանակ ասել է «Apple»-ի համաշխարհային մարկետինգի գծով ավագ փոխտնօրեն Գրեգ Ջոսվիակը:
Երկուշաբթի օրը ԵՄ անդամ երկրների նախարարները վերջնական հավանություն տվեցին ընդհանուր լիցքավորիչի մասին օրենքին, ինչը նշանակում է, որ մինչև 2024 թվականը էլեկտրոնային սարքերը, ներառյալ՝ բջջային հեռախոսները և պլանշետները, պետք է ապահովեն USB-C լիցքավորման ստանդարտը: